Մատչելիության հղումներ

Հակոբ Սիմիդյանը՝ շրջակա միջավայրի նախարար


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին:

Հակոբ Սիմիդյանին շրջակա միջավայրի նախարար է նշանակվել այսօր՝ նախագահ Արմեն Սարգսյանն հրամանագրով:

Վարչապետն ընդգծել է, որ շրջակա միջավայրի ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանի համար, այլև գլոբալ առումով ունի ռազմավարական նշանակություն:

«Իհարկե, այստեղ Հայաստանի Հանրապետությունը պիտի հանդես գա որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, և մեր ազգային քաղաքականությունը նույնպես պիտի հիմնված լինի այս տրամաբանությամբ և մեր ազգային պետական շահերի վրա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել վստահության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Պետրոսյանին նման բարդ ոլորտը բարդ շրջանում ղեկավարելու համար: Այն ծրագրերը, որ այժմ իրականացվում են նախարարության կողմից՝ կլինեն շարունակական և կփորձենք ավելի արդյունավետ դարձնել աշխատանքները: Հույս ունեմ, որ դրանցով մենք շրջակա միջավայրին և, ինչու չէ, տնտեսությանը զարկ կտանք և կզարգացնենք»,- ասել է Հակոբ Սիմիդյանը:

Սիմիդյանն այս պաշտոնում փոխարինում է Ռոմանոս Պետրոսյանին, ով երեկ, վարչապետի որոշմամբ, նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG