Մատչելիության հղումներ

Չինաստանն արձագանքեց Պեկինի ձմեռային Օլիմպիադան դիվանագիտական քայլով բոյկոտելու ԱՄՆ-ի որոշմանը


Հունաստան - Հինավուրց Օլիմպիայում վառում են Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը, 18-ը հոկտեմբերի, 2021թ․
Հունաստան - Հինավուրց Օլիմպիայում վառում են Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը, 18-ը հոկտեմբերի, 2021թ․

Չինաստանը, արձագանքելով Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը դիվանագիտական քայլով բոյկոտելու Վաշինգտոնի որոշմանը, հայտարարել է, թե նման որոշումը կվնասի երկու երկրների համագործակցությունը։

Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիջիանը այսօրվա ճեպազրույցում ասել է․ - «Ամերիկյան կողմը պետք է դադարի քաղաքականացնել սպորտը, դադարեցնի Պեկինի Oլիմպիական խաղերին խոչընդոտող գործողություններն ու հայտարարությունները, հակառակ դեպքում դա վնաս կհասցնի երկու երկրների համագործակցության մի ամբողջ շարք ուղղություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ երկխոսությանը»։

Ավելի վաղ Վաշինգտոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ի պաշտոնական պատվիրակությունը Պեկին չի մեկնի, մեկնելու են միայն Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներն ու նրանց մարզիչները։

Ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում անցկացվելու են 2022 թվականի փետրվարի 4-20-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG