Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններն են իրականացրել Քելբաջարի շրջանի ուղղությամբ


Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններն են իրականացրել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ցամաքային զորքերի հրամանատարական զորամասում մարտավարական վարժանքները իրականացվել են Քելբաջարի շրջանի ուղղությամբ։

«Զորավարժությունների հիմնական նպատակն էր կատարելագործել անձնակազմի հմտությունները հրազենից օգտվելու և հրամանատարական ստորաբաժանումների մարտական կարողությունների, ինչպես նաև հրամանատարների հմտությունների կատարելագործումը ստորաբաժանումների կառավարման գործում»- ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG