Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական ոստիկանությունը ուժով ցրել է բողոքի խաղաղ ակցիան և ձերբակալել տասնյակ ցուցարարների». Human Rights Watch


Ադրբեջան- Ոստիակնները բերման են ենթարկում ակտիվիստի, 1-ը դեկտեմբերի, 2021թ.
Ադրբեջան- Ոստիակնները բերման են ենթարկում ակտիվիստի, 1-ը դեկտեմբերի, 2021թ.

«Ադրբեջանական ոստիկանությունը դեկտեմբերի 1-ին Բաքվի կենտրոնում ուժով ցրել է բողոքի խաղաղ ակցիան և ձերբակալել տասնյակ ցուցարարների», - այս մասին հայտարարում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։

Ձերբակալվածների թվում էր ընդդիմադիր առաջնորդ Թոֆիգ Յագուբլուն։ 60-ամյա քաղաքական գործիչը ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկվել ու բազմաթիվ վնասվածքներ ստացել։

Միջազգային կառույցը նշում է, որ ոստիկանական բաժանմունքում իրավապահները Յագուբլուից պահանջել են տեսախցիկների առաջ հայտարարել, որ այլևս չի քննադատի Ադրբեջանի ղեկավարությանը։

«Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ լկտի արհամարհանք են դրսևորել խաղաղ ցույցեր անցկացնելու մարդկանց իրավունքի նկատմամբ և բռնություն գործադրել այլախոհությունը ճնշելու համար», - հայտարարում է հեղինակավոր կազմակերպությունը՝ կոչ անելով Ալիևի վարչակազմին անհապաղ, անկողմնակալ և մանրակրկիտ հետաքննել իրավապահների վարքագիծը և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին:

Դեկտեմբերի 1-ին Բաքվի կենտրոնում բողոքի խաղաղ ցույցի ավարտին տասնյակ ակտիվիստներ ձերբակալվել, վնասվածքներ են ստացել ։ Ցուցարարները իշխանություններից պահանջում էին ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Սալիհ Ռյուստեմովին և մյուս քաղբանտարկյալներին, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականի կոչեր են հնչեցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG