Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է 2022-ի պետբյուջեն


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, արխիվ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, արխիվ

Պաշտպանության ոլորտին Ադրբեջանը հատկացնելու է 4 միլիարդ 490 միլիոն մանաթ  կամ ավելի քան 2 միլիարդ 600 միլիոն դոլար։

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է երկրի 2022 թվականի պետական բյուջեն: Այդ փաստաթղթում Ադրբեջանի հիմնական արտահանման արտադրանքի՝ նավթի մեկ բարելի գին է սահմանվել 50 դոլարը:

Բյուջեով Ադրբեջանի եկամուտների բաժինը 26 միլիարդ 816 միլիոն մանաթ է (15 միլիարդ 800 միլիոն դոլար), ծախսերի բաժինը՝ 29 միլիարդ 879 միլիոն մանաթ (17,6 մլն դոլար): Բյուջեի եկամուտի մոտ 55 տոկոսը նավթի վաճառքն է ապահովելու:

Բյուջեի պակասուրդը կազմելու է 3 միլիարդ 63 միլիոն մանաթ (1,8 մլրդ դոլար):

Պաշտպանության ոլորտին Ադրբեջանը հատկացնելու է 4 միլիարդ 490 միլիոն մանաթ կամ ավելի քան 2 միլիարդ 600 միլիոն դոլար:

Ադրբեջանի հսկողության տակ հայտնված Լեռնանյին Ղարաբաղի տարածքների վերականգնման աշխատանքներին կտրամադրվի 2 միլիարդ 200 միլիոն մանաթ (1,3 մլրդ դոլար):

Ադրբեջանի կառավարությունը ենթադրում է, որ երկրի համախառն ներքին արդյունքի աճը կկազմի 3,9 տոկոս, իսկ սղաճը՝ 4 տոկոս:

Բյուջեի հաստատված նախագիծը պետք է իր ստորագրությամբ վավերացնի նախագահ Իլհամ Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG