Մատչելիության հղումներ

Բեռլինում տեղի է ունեցել արարողություն՝ ի պատիվ կանցլերի պաշտոնից հեռացող Մերկելի


Բեռլինում տեղի է ունեցել արարողություն՝ ի պատիվ Անգելա Մերկելի, ով 16 տարի կառավարությունում աշխատելուց հետո լքում է Գերմանիայի կանցլերի պաշտոնը։

Մերկելի լիազորությունները որպես կանցլեր պաշտոնապես կդադարեն մինչև դեկտեմբերի 8-ը։

«Երեկոյան մեծ լուսաբաց» կոչվող արարողությունը կազմակերպվել է Գերմանիայի զինված ուժերի կողմից՝ պաշտպանության նախարարության շենքի բակում: Հակահամաճարակային նկատառումներով այն անցկացվել է սահմանափակ ձևաչափով՝ մասնակցել է մոտ 200 մարդ, որոնցից 52-ը նախարարներ են եղել Մերկելի գլխավորած կառավարություններում:

Կանցլերը ելույթ է ունեցել զինվորականների առջև, իր հաջորդ Օլաֆ Շոլցին մաղթել է հաջողություն, իսկ մնացած բոլորին՝ աշխատել «ուրախությունը սրտում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG