Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները կարող են բանակցել մոտ ապագայում. պետքարտուղար


Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները կարող են բանակցել մոտ ապագայում, այսօր հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո։

«Մենք՝ արտգործնաարար Լավրովի հետ, մտքերի շատ բավ փոխանակություն ունեցանք մեր տարաձայնությունների շուրջ։ Պայմանավորվեցինք փոխանցել այս քննարկումը մեր նախագահներին, որոնք կարող է մոտ ապագայում ուղիղ խոսելու հնարավորություն ունենան»,- ասել է Բլինքենը։

Ավելի վաղ պետդեպարտամենտը հաղորդել էր, որ գերտերությունների արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև՝ Հարավային Կովկասում։ Պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը կարևորել են համագործակցության շարունակումն այն ոլորտներում, «որտեղ միմյանց շահերը համընկնում են, այդ թվում՝ միջուկային զենք ունենալու Իրանի ջանքերը արգելափակելու հարցում», հայտարարել է պետդեպարտամենտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG