Մատչելիության հղումներ

Ռուսաստանի համար անընդունելի են ՆԱՏՕ-ի` հարևան երկրները Մոսկվայի դեմ հակասությունների պլացդարմ դարձնելու փորձերը. Լավրով


Ռուսաստանի համար կտրականապես անընդունելի են ՆԱՏՕ-ի ընդարձակման ծրագրերն ու հարևան երկրները Մոսկվայի դեմ հակասությունների պլացդարմ դարձնելու փորձերը, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստոհկոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում։

«2008-ին Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումները՝ Վրաստանի ու Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին, ականներ դրեցին եվրոպական անվտանգության ամենահիմքում»,-հայտարարել է Լավրովը։

«Նրանք, ովքեր անգիր արած կրկնում են բուխարեստյան թեզերը, և պնդում, թե ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցում երրորդ երկրներն իրավունք չունեն իրենց կարծիքը հայտնել, կրակի հետ են խաղում և գիտեն այդ մասին»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Ելույթը հնչել է Ուկրաինայի շուրջ սրված հարաբերությունների ֆոնին․ Կիևն ու Արևմուտքը պնդում են, թե Ռուսաստանը մեծ զորախումբ է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։ Մոսկվան կտրականապես հերքում է այս մեղադրանքները և պնդում, թե Կիևն է սրում իրավիճակը՝ արևմտյան դաշնակիցների հովանու տակ։

XS
SM
MD
LG