Մատչելիության հղումներ

Անցած մեկ տարում Ռուսաստանում մահացության մակարդակը գերազանցել է 2,4 միլիոնը․ "Ведомости"


Ռուսաստան - Մոսկվայի փողոցներից մեկը, արխիվ

Անցյալ տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա նոյեմբեր Ռուսաստանում մահացության մակարդակը գերազանցել է 2,4 միլիոնը, հայտնում է "Ведосости"-ն։

Հրատարակությունը, վկայակոչելով ժողովրդագիրներին, նշում է, որ երկրում ավելի վատ ցուցանիշներ գրանցվել էին միայն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941-1945 թվականներին: Դրանից հետո մահացածների թվով ռեկորդային էր 2003 թվականը՝ 2 միլիոն 370 հազար։

Մեծ մահացության հիմնական պատճառը COVID-19-ի համաճարակն է։ Միայն նոյեմբերին, ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի, օրական միջինը 1222 ռուսաստանցի է մահացել հիվանդությունից և դրա հետևանքներից։

Սակայն, ըստ ժողովրդագիրների, պատճառը միայն կորոնավիրուսը չէ՝ մի շարք փորձագետներ մատնանշում են նաև ընդհանուր առողջապահական համակարգի գերբեռնվածությումը, բնակչության ծերացումը, թմրանյութերը և ալկոհոլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG