Մատչելիության հղումներ

5 զոհ, տասնյակ վիրավորներ Ստամբուլում փոթորիկի հետևանքով


Թուրքիա - Փոթորիկը Ստամբուլում, 29-ը նոյեմբերի, 2021թ․
Թուրքիա - Փոթորիկը Ստամբուլում, 29-ը նոյեմբերի, 2021թ․

Ստամբուլում և Թուրքիայի այլ նահանգներում՝ գլխավորապես Էգեյան և Մարմարիս շրջաններում երեկ տեղի ունեցած փոթորիկի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, 38-ը մարմնական վնասվածքներ է ստացել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քամու արագությունը հասել է ժամում 130 կիլոմետրի, ծովային տրանսպորտի և լաստանավերի աշխատանքը խափանվել է։

Ուժեղ քամին նաև խոչընդոտել է ինքնաթիռների վայրէջքը Ստամբուլի և տվյալ շրջանի այլ քաղաքների օդանավակայաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG