Մատչելիության հղումներ

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները


Տարածաշրջանում ընթացիկ իրավիճակն են քննարկել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հուսեյն Ամիր Աբդոլահիանն ու Ջեյհուն Բայրամովը այսօր Աշգաբատում Տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու նախարարները քննարկել են մասնավորապես նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը և դրա արդյունքում ստորագրված հայտարարությունը, ընդհանուր առմամբ եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։

Աբդոլահիանը և Բայրամովը, ըստ հաղորդագրության, կարևորել են «3+3» ձևաչափով՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, համագործակցության հարթակը։

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հարցեր։

XS
SM
MD
LG