Մատչելիության հղումներ

Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի երկու զինծառայող է վիրավորվել


Ականի պայթյուն, արխիվ
Ականի պայթյուն, արխիվ

44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանում հակահետևակային ականի պայթյունից ադրբեջանցի երկու զինծառայողներ մարմնական վնասվածքներ են ստացել, հաղորդում է APA-ն։

Երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից ադրբեջանական գործակալությանը փոխանցել են, որ դեպքը տեղի է ունեցել տվյալ շրջանում տեղակայված զորամասի զինծառայողների՝ Շուքյուրբեյլի գյուղում ծառայության ժամանակ։ Երկու պայմանագրայինները հոսպիտալացվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG