Մատչելիության հղումներ

Պուտինը հույս ունի, որ առաջիկայում կհաջողվի որոշումներ ընդունել տրանսպորտային հաղորդակցության միջոցների ապաշրջափակման վերաբերյալ


Ռուսաստանի նախագահը հույս ունի, որ առաջիկայում կհաջողվի որոշումներ ընդունել տրանսպորտային հաղորդակցության միջոցների ապաշրջափակման վերաբերյալ։ Այդ մասին Վլադիմիր Պուտինն ասել է այսօր Սոչիում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ։

«Հիմքեր կան ենթադրելու, որ մոտ ժամանակներս մենք կարող ենք ոչ միայն հաստատել ապաշրջափակմամբ զբաղվող համապատասխան խմբի աշխատանքը, այլև ընդունել բոլորի համար անհրաժեշտ որոշումներ», - ասել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը չի հստակեցրել՝ ինչ փաստաթղթերի կամ համաձայնությունների մասին է խոսքը, միայն ասել է, թե աշխատանքային խումբը, չնայած դժվարություններին, առաջընթաց է գրանցել։

«Ընդհանուր ջանքերի իմաստն է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածնման համար, որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան և կարողանան նորմալ գործունեությամբ զբաղվել և տնտեսություն զարգացնել», - ասել է Պուտինը։

Երեք առաջնորդների հանդիպումն այս պահին շարունակվում է դռնփակ ռեժիմով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG