Մատչելիության հղումներ

Կուզբասի ածխահանքում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, անհետ կորածներ


Ռուսաստան - Փրկարարները «Լիստվյաժնայա» ածխահանքում, 25-ը նոյեմբերի, 2021թ․
Ռուսաստան - Փրկարարները «Լիստվյաժնայա» ածխահանքում, 25-ը նոյեմբերի, 2021թ․

Ռուսաստանի Կեմերովոյի շրջանի ածխահանքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, 43-ը՝ վիրավորվել, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 39 հանքափորներ համարվում են անհետ կորած։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հրդեհի պատճառը պայթյունն է։

Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքավայրից արդեն հարյուրավոր մարդիկ են տարհանվել։

«Առայժմ 236 մարդ է դուրս բերվել հանքից: Տեղում աշխատում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժերն ու տեխնիկան», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG