Պաշտոնական Վարշավան ու Մինսկը կիսում են բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամի պատասխանատվությունը, հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
Զեկույցում իրավապաշտպանները նշում են, որ Լեհաստանի սահմանապահները երբեմն կոշտ միջոցներով են ետ մղում ներգաղթյալներին դեպի բելառուսական սահման։ Կառույցի տվյալներով՝ եղել են դեպքեր, երբ լեհ ուժայինները արտաքսման ժամանակ ծնողներին բաժանել են իրենց երեխաներից։
Լեհաստանի իշխանությունները հերքում են բոլոր մեղադրանքները։
Փաստաթղթում պնդումներ կան նաև բելառուսցի սահմանապահների կողմից ներգաղթյալների նկատամամբ բռնությունների և անմարդկային վերաբերմունքի մասին։