Մատչելիության հղումներ

Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխվարչապետ


Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխվարչապետ․ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

Նախորդ երեք տարիներին Մաթևոսյանը եղել է Արմավիրի մարզպետը, կառավարության երեկվա որոշմամբ, նա ազատվեց այդ պաշտոնից։

Փոխվարչապետի պաշտոնը թափուր էր Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը շնորհավորեց նորանշանակ փոխվարչապետին և հաջողություններ մաղթեց։

«Այս բարձր և պարտավորեցնող կարգավիճակում փորձելու եմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները», - իր հերթին ասաց Մաթևոսյանը։

XS
SM
MD
LG