Մատչելիության հղումներ

Թբիլիսիում նշում են «Վարդերի հեղափոխության» օրը


Թբիլիսիում նշում են «Վարդերի հեղափոխության» օրը, որին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ։

«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, որը համարում է, թե Վրաստանը 2003 թվականից հետո քարուքանդ էր արված, մենք ասում ենք, որ հիշում ենք` ինչպիսինն էր երկիրը մինչև «Վարդերի հեղափոխությունը», - հայտարարել է միջոցառման կազմակերպիչ Նանուկա Ժորժոլիանին։

Ակցիայի մասնակիցները կոչ են անում ազատ արձակել հեղափոխության առաջնորդ, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Հոկտեմբերի 1-ից կալանքի տակ գտնվող, իսկ վերջին շաբաթներին էլ երկարատև հացադուլի հետևանքներից բուժվող Սաակաշվիլին 18 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հեղափոխության մասին գրել է․ «Երբ ինձ ներկայացրել են Վրաստանի պետական օրհներգի առաջին խմբագրումը, ես ավելացրել եմ «Ազատությունն այսօր մերն է»․․․ Սա իմ կյանքի կարգախոսն է, և այդ բառերը երբեք այդքան արդիական չեն եղել, ինչպես այսօր։ «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը դարձրել է տարածաշրջանի սուպերաստղ և դարձել միլիոնավոր մարդկանց ոգեշնչման աղբյուր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG