Մատչելիության հղումներ

«Հաշոգիի սպանության գործով դատավարությունը կհայտնվի փակուղում՝ քանի չի քննվում արքայազն Մոհամեդի դերակատարությունը»


Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին
Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության գործով Թուրքիայում վերսկսած դատավարությունը կհայտնվի փակուղում՝ քանի դեռ դատարանը չի քննում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի դերակատարությունը, հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։

Արքայազն Մոհամեդի կոշտ քննադատը սպանվել է 2018 թվականին Ստամբուլում գտնվող թագավորության հյուպատոսարանում։ Թուրքական իշխանությունների պնդմամբ՝ լրագրողի մարմինը մասնատվել և ոչնչացվել է։ Նրա մասունքները մինչ օրս չեն հայտնաբերվել։

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Հաշոգիի սպանության գործողությանը անձամբ հավանություն է տվել արքայազն Մոհամեդը։ Պաշտոնական Էր-Ռիյադը կտրականապես հերքում է որևէ, այդ թվում՝ թագաժառանգի մասնակցության մասին մեղադրանքները։ Այդուհանդերձ, սաուդյան դատրանը անցյալ տարի Հաշոգիի սպանության գործով ութ մարդու է ազատազրկման դատապարտել՝ 7-ից 20 տարով։

Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ այդ լսումներն անցել են փակ դռների ետևում, չեն հրապարակվել անգամ ամբաստանյալների անունները։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Էրոլ Օնդերուգլելը հայտարարել է, որ թուրքական արդարադատությունը չի կարող իր նպատակին ծառայել, քանի դեռ դատարանը չի անդրադառնում արքայազն Մոհամեդին։ Հետևաբար, իրավապաշտպանի խոսքերով՝ այդ դատավարությունը կկրի խորհրդանշական բնույթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG