Մատչելիության հղումներ

Ուկրաինան օդուժի զորավարժություններ է անցկացնում՝ ռուսական հնարավոր հարձակման մասին հաղորդումների ֆոնին


Ուկրաինան օդուժի զորավարժություններ է անցկացնում՝ ռուսական հնարավոր հարձակման մասին հաղորդումների ֆոնին։ Ըստ Պաշտպանության նախարարության, այս անգամ վարժանքները կազմակերպվել են մայրաքաղաք Կիևից ոչ հեռու՝ ռազմական ինքնաթիռների ու ուղղաթիռների ներգրավմամբ։

Անցած շաբաթ էլ երկրի ծովային ուժերն էին զորավարժություններ անցկացրել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի սահմանների մոտ։

Կիևը պնդում է, թե Մոսկվան ավելի քան 92 հազար զինվոր է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին, և պատրաստվում է հարձակման։ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG