Մատչելիության հղումներ

Բայդենը նշում է ծննդյան 79-ամյակը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ

Նախօրեին փոխնախագահ Քամալա Հարիսը կարճ ժամանակով կատարել է ԱՄՆ ղեկավարի պարտականությունները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր նշում է ծննդյան 79-ամյակը: Նախօրեին Բայդենը բժշկական ստուգման է ենթարկվել զինվորական հոսպիտալում: Դա պարտադիր տարեկան ստուգում է, որից, ըստ ԱՄՆ-ում գործող օրենքի, նախագահները չեն կարող հրաժարվել:

Բուժզննման ընթացքում փոխնախագահ Քամալա Հարիսը կարճ ժամանակով ստանձնել է նախագահի լիազորությունները: Այդպիսով, տեղի է ունեցել դարակազմիկ նշանակության իրադարձություն՝ առաջին անգամ ԱՄՆ պատմության ընթացքում առաջին կին-փոխնախագահը միառժամանակ կատարել է գերտերության ղեկավարի պարտականությունները:

Բուժզննումից հետո նրա բժիշկ դոկտոր Քևին Օ՝Քոննորն ասել է, որ «Բայդենն առողջ և կայտառ 78-ամյա տղամարդ է, ով միանգամայն ի զորու է աշխատել նախագահի պաշտոնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG