Մատչելիության հղումներ

Ոստիկանության նախկին պաշտոնյա «Արշակ Հակոբյանը հայտարարագրում տվյալներ է թաքցրել». քրգործ է հարուցվել


Հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու դեպքի առթիվ` Հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերի հիման վրա:

Ըստ կոմիտեի հաղորդագրության` Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, այդ ժամանակ ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև հաջորդի տարի ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 7 մլն դրամ կադաստրային արժեքով տունը:

Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է, որ Արշակ Հակոբյանը թաքցրել և չի հայտարարագրել այլ գույք ևս, իսկ նրա կինը հայտարարագրում թաքցրել է տարածքի վարձակալությունից ստացված առանձնապես խոշոր չափերի` շուրջ 10 մլն դրամ եկամուտի վերաբերյալ տվյալները:

Կատարվում է նախաքննություն:

Այս ժամանակահատվածում ՀՀ ոստիականապետ է եղել Վլադիմիր Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG