Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ամրացնում է Իրանի հետ սահմանային կահավորումը


Իրան - Ադրբեջան սահմանի հատվածներից մեկը, արխիվ
Իրան - Ադրբեջան սահմանի հատվածներից մեկը, արխիվ

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է «Արևելյան Զանգեզուրի շրջանում Իրանի հետ սահմանի վերականգնված հատվածում ինժեներական արգելապատնեշների տեղադրման» մասին։

Աղբյուրի համաձայն՝ ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով 1230 մետր երկարությամբ ինժեներական պարիսպների տեղադրումն ավարտվել է, 1300 մ տարածքի վրա աշխատանքները շարունակվում են։

Ադրբեջանական կողմը տեղեկացնում է, որ ընթացիկ ամսում հարևան Իրանի հետ սահմանի ազատագրված տարածքի 25 հեկտար է մաքրվել ականներից և չպայթած զինամթերքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG