Մատչելիության հղումներ

Փարիզը և Բեռլինը Մոսկվային մեղադրում են դիվանագիտական արարողակարգը խախտելու մեջ


Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լը Դրիան, Հեյկը Մաաս և Սերգեյ Լավրով, արխիվ

Ֆրանսիան և Գերմանիան դիվանագիտական արարողակարգը խախտելու մեջ են մեղադրում Ռուսաստանին, որը հրապարակել է Դոնբասում հակամարտության կարգավորման հարցով երեք երկրների արտգործնախարարների նամակագրությունը։

Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ Ռուսաստանն այդ գործողությամբ վերջ դրեց «նորմանդական ձևաչափին»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային հարթակին։

Սերգեյ Լավրովի նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ Հեյկո Մաասի և Ժան-Իվ Լը Դրիանի հետ հրապարակվել է չորեքշաբթի երեկոյան՝ արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների ֆոնին, թե Մոսկվան փորձում է տապալել բանակցային գործընթացը։ Ռուսական կողմը նամակագրության հրապարակումը բացատրում է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում իր դիրքորոշման «խեղաթյուրմամբ»։

Այդ նամակներից մեկում Լավրովը գրում է «նորմանդական ձևաչափով» հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին և ներկայացնում ամփոփիչ հայտարարության նախագիծը։ Դրանում ի թիվս այլ հարցերի հիշատակվում է Կիևի և Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների միջև ուղղակի երկխոսության հաստատման անհրաժեշտությունը, իսկ բուն հակամարտությունն էլ անվանվում է «ներուկրաինական»։ Այդ առաջարկները, ըստ հրապարակված նամակագրության, Ֆրանսիան և Գերմանիան մերժել են՝ առաջարկելով փաստաթղթի իրենց տարբերակը։

XS
SM
MD
LG