Մատչելիության հղումներ

ԵՄ Երևանին և Բաքվին կոչ է անում կատարել եռակողմ հայտարարությունների դրույթները և սկսել սահմանագծման գործընթացը


«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին բռնությունները լրջորեն մտահոգում են Եվրամիությանը», - նշված է դաշինքի կողմից այսօր տարածված հայտարարության մեջ։

Հիշեցնելով, որ ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, Եվրամիությունը կոչ է անում Երևանին և Բաքվին թուլացնել սահմանային լարվածությունը։

«Կոչ ենք անում կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հետ քաշել իրենց ռազմական ստորաբաժանումները և հարգել այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են երկու եռակողմ համաձայնագրերի շրջանակներում», - նշված է ԵՄ հայտարարության մեջ։

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում վերսկսել բանակցությունները՝ աշխատելով չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման ուղղությամբ, ներառյալ սահմանների սահմանագծումը», - նշված է հայտարարության տեքստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG