Մատչելիության հղումներ

Ռուդենկոն և Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական վերջին բախումները


Հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում լարվածության աճը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Այս մասին հաղորդում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուդենկոն և Կլաարը «մտահոգություն են հայտնել տեղի ունեցած զինված բախումների առթիվ։ Ընդգծվել է Երևանի և Բաքվի կողմից զսպվածության, հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու սուր անհրաժեշտությունը»։

XS
SM
MD
LG