Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանը համոզված են` հնարավորինս շուտ կարելի է նվազեցնել սահմանային լարվածությունը


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության, ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը:

ԱԽ քարտուղարի գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանն ու Իրանի դեսպանը նշել են, որ հնարավորինս շուտ կարելի է նվազեցնել սահմանային լարվածությունը և սկսել խաղաղ կարգավորման գործընթացը:

Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ՝ հայտարարելով, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։

XS
SM
MD
LG