Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը


Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, արխիվ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են Անկարայի և Մոսկվայի փոխազդեցության հարցերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։

Ըստ ռուսական կողմի, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մեկնել է Ստամբուլ, որտեղ այսօր խորհրդակցություն է անցկացրել Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ։ «Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համատեքստում նշվել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական իրականացման կարևորությունը», - ասված է հայտարարությունում։

Ըստ հաղորդագրության, Ռուսաստանի ու Թուրքիայի փոխարտգործնախարարները կարևորել են նաև տարածաշրջանային նոր ձևաչափի՝ «3+3» մեկնարկը, որտեղ առաջարկվում է ներառել Հարավային Կովկասի երեք երկրներն ու նրանց երեք մեծ հարևանները՝ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան։

Ռուսաստանի արտգործնախարարությունը այսօրվա հաղորդագրությամբ նոր հարթակը բնորոշում է որպես «տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ», և ընդգծում այն օր առաջ գործարկելու անհրաժեշտությունը։

«Կողմերը նաև համադրել են մոտեցումները ԱՊՀ տարածքի այլ հարցերի, մասնավորապես, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ։ Արձանագրվել է, որ ռուս-թուրքական բազմակողմ փոխազդեցությունը շարունակական աճ են գրանցում», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG