Մատչելիության հղումներ

Ժամը 17-ի դրությամբ ամենաակտիվը Կապանում են մասնակցում ընտրություններին


Ժամը 17-ի դրությամբ Հայաստանի 5 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 38.38 տոկոսը (31 հազար 10 քաղաքացի):

Ստեփանավանում քվեարկել է 4092 ընտրող կամ 30.69 տոկոսը, Կապանում` 17 հազար 326 ընտրող կամ 54.75 տոկոսը, Իջևանում` 9036 ընտրող կամ 27.31 տոկոսը: Այս համայնքներում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

Լերմոնտովո և Արզնի համայնքներում, որտեղ մեծամասնական ընտրակարգով են ընտրությունները, ժամը 17-ի դրությամբ հետևյալ պատկերն է` համապատասխանաբար` 162 ընտրող կամ 23.86 տոկոս, 394 ընտրող կամ 19.20 տոկոս:

XS
SM
MD
LG