Մատչելիության հղումներ

Ֆիլիպինների բռնապետի դուստրը՝ փոխնախագահի թեկնածու


Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտարտեի դուստր Սառան պաշտոնապես առաջադրվել է հաջորդ տարվա մայիսին երկրում նախատեսված փոխնախագահի ընտրություններում։

Սառա Դուտարտեն Դավաո քաղաքի քաղաքապետն է, ընդդիմախոսները մտավախություն ունեն, որ նախագահը ցանկանում է պաշտոնաթողությունից հետո նախագահական աթոռը փոխանցել դստերը:

Ֆիլիպիններում նախագահ և փոխնախագահ են ընտրում տարբեր ընտրությունների արդյունքում։ Նախագահի հրաժարականի կամ անգործունակության պարագայում իշխանությունը փոխանցում է փոխնախագահին։ Ֆիլիպինների ավտորիտար առաջնորդը, որը հայտնի է սկանդալային կառավարմամբ, հոկտեմբերին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG