Մատչելիության հղումներ

Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին տեղի ունեցած միջադեպի արդյունքում երեք ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել


Պաշտոնական Բաքուն հաղորդում է, որ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին տեղի ունեցած միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել երեք ադրբեջանցի զինծառայող, հարուցվել է քրեական գործ: Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության և Ներքին գործերի նախարարության համատեղ հաղորդագրության, քննությունն իրականացվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչություն՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործման» մեղադրանքով:

Ըստ ադրբեջանական կողմի, ձերբակալվածը 1975 թվականին ծնված, ՀՀ քաղաքացի Նորայր Միրզոյանն է: Քննությունը հանձնարարվել է Գլխավոր դատախազության քննչական դեպարտամենտին:

Ստեփանակերտից հաղորդում են, որ Շուշի քաղաքի անցակետի մոտ «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է»։ Թե ինչ է կոնկրետ տեղի ունեցել` հաղորդագրությունը չի հստակեցնում:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ ձերբակալված քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում և «առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG