Մատչելիության հղումներ

Լիբիայի դեմոկրատական զարգացմանը նվիրված միջազգային համաժողով՝ Ֆրանսիայում


Լիբիայի հարցով միջազգային գագաթնաժողով Բեռլինում, արխիվ
Լիբիայի հարցով միջազգային գագաթնաժողով Բեռլինում, արխիվ

Ֆրանսիան այսօր հյուրընկալել է Լիբիայի դեմոկրատական զարգացմանը նվիրված միջազգային համաժողով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի մասնակցությամբ։

Փարիզ են մեկնել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Լիբիան շուրջ տասը տարի է՝ չի հաղթահարում ներքաղաքական ճգնաժամը։ Բռնապետ Մուամար Քադաֆիի պաշտոնանկությունից ի վեր էներգակիրներով հարուստ երկիրը վերածվել է մրցադաշտի՝ տեղական ուժերի ու իսլամիստների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև։

Միջազգային համաժողովի նպատակն է երաշխավորել, որ բռնության էջը փակվի դեկտեմբերին նախատեսված ընտրությունների միջոցով։ Ակնկալվում է, որ գերտերությունները կորոշեն պատժամիջոցներ սահմանել բոլոր այն ուժերի և անձանց դեմ, որոնք կփորձեն խոչընդոտել ընտրական այդ գործընթացին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG