Մատչելիության հղումներ

Լավրով. «Ռուսաստանը և Ֆրանսիան շատ լուրջ պետք է քննարկեն Ուկրաինայի թեման»


Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լը Դրիանը և Սերգեյ Լավրովը, արխիվ
Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լը Դրիանը և Սերգեյ Լավրովը, արխիվ

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ վաղը Փարիզում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն պետք է քննարկեն Ուկրաինայի խնդիրը:

«Այդ հարցով շատ լուրջ խոսակցություն կլինի»,- ասել է Լավրովը, նշելով, որ Ֆրանսիան և Գերմանիան պատասխանատվություն են կրում Կիևի կողմից «մինսկյան համաձայնությունները» կատարելու համար:

«Երբ մեր ֆրանսիացի գործընկերները հայտնեցին, թե Ռուսաստանը հրաժարվել է նոյեմբերի 11-ին արտգործնախարարների մակարդակով «նորմանդյան ձևաչափով» հանդիպում անցկացնել՝ մենք անմիջապես շատ մանրամասն և գրավոր ամեն բան նրանց {ֆրանսիացիներին} բացատրեցինք»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարի փոխանցմամբ, Կիևը Ֆրանսիայի և Գերմանիայի թողտվությամբ, անտեսելով բոլոր հորդորներն ու խորհուրդները, հետևողականորեն և անթաքույց վիժեցնում է «մինսկյան համաձայնությունները»:

XS
SM
MD
LG