Մատչելիության հղումներ

Սիրիացի քրդերը պնդում են, որ Մոսկվան իրենց զգուշացրել է հնարավոր թուրքական հարձակման մասին


Զինված քրդեր, Սիրիա
Զինված քրդեր, Սիրիա

«Վաշինգտոնն ու Մոսկվան ընդդիմանում են Անկարայի նոր հարձակմանը», - Al-Monitor կայքին տված հարցազրույցում պնդել է Սիրիայի քրդերի զինված խմբավորումների հրամանատար Մազլում Քոբանեն։

«ԱՄՆ մեզ համապատասխան երաշխիքներ է տրամադրել։ Ամերիկացիները մեզ տեղեկացրել են, որ Էրդողանի և նախագահ Ջո Բայդենի միջև վերջերս կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ Միացյալ Նահանգները չի ընդունի Թուրքիայի՝ մեր դեմ ձեռնարկած որևէ հարձակում», - հայտարարել է Քոբանեն։

Քուրդ դաշտային հրամանատարի խոսքով՝ Ռուսաստանը ևս կողմ չէ թուրքական հարձակմանը։

«Ռուսաստանը մեզ տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ որևէ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Նրանք տեղեկացրել էին, որ մեզ վրա, ըստ ամենայնի, կհարձակվեն ոչ թե թուրք զինվորականները, այլ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակը»։ Ռուսները նույնիսկ նշել էին հարձակման օրը՝ նոյեմբերի 5։ Որևէ բան, սակայն, տեղի չունեցավ», - նշել է Մազլում Քոբանեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG