Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը դատապարտում է ԱՄԷ արտգործնախարարի այցը Դամասկոս


ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդուլա բին Զայեդ Ալ Նահյան, արխիվ
ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդուլա բին Զայեդ Ալ Նահյան, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը քննադատում է արաբական աշխարհում իր հիմնական դաշնակիցներից մեկին՝ Արաբական Միացյալ Էմիրություններին, Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերի համար։

ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդուլա բին Զայեդ Ալ Նահյանը Դամասկոս էր ժամանել նախօրեին՝ հանդիպելով երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։ Դա Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին այցն էր Դամասկոս 2011 թվականից՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր։

«Մենք ոչ ինքներս կկարգավորենք կամ կբարելավենք հարաբերությունները Ասադի ռեժիմի հետ, ոչ էլ կաջակցենք այլ պետությունների` կարգավորմանն ու բարելավմանն ուղղված նման քայլերը՝ հաշվի առնելով այն վայրագությունները, որ կատարել է իշխող վարչախումբը սեփական ժողովրդի, Սիրիայի ժողովրդի հանդեպ», - երեքշաբթի երեկոյան կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG