Մատչելիության հղումներ

Չեխիայի խորհրդարան անցած հինգ ուժերը կոալիցիոն կառավարություն կազմելու համաձայնագիր են ստորագրել


Չեխիայի խորհրդարան անցած հինգ քաղաքական ուժերը կոալիցիոն կառավարություն կազմելու մասին համաձայնագիր են ստորագրել` խոստանալով արտաքին քաղաքականությունն ուղղել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ի մերձեցմանը, ինչպես նաև վերանայել Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունները։

Ստորագրված համաձայնագրով Չեխիայի հաջորդ վարչապետը կդառնա 57-ամյա Պետր Ֆիալան՝ Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցությունից։ 42 էջանոց փաստաթղթում չեխական նորընտիր իշխանությունը խոստանում է արդյունավետ պայքար մղել կորոնավիրուսի համաճարակի, բարձր գնաճի դեմ, կրճատել բյուջեի պակասորդը։

«Մենք պետք է հնարավորինս արագ լուծենք մարդկանց անհանգստացնող խնդիրները և երկիրը դուրս բերենք ճգնաժամերից, որոնցում գտնվում է՝ առողջապահական, տնտեսական և արժեքային ճգնաժամերից»,- հայտարարել է չեխական կառավարության ապագա առաջնորդը։

Մեկ ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Չեխիայի նախկին վարչապետ եվրասկեպտիկ Անդրեյ Բաբիշի գլխավորած «Անօ» շարժումը պարտվել է, ընտրողների մեծամասնությունը իր ձայնը տվել է ընդդիմադիր ուժերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG