Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2177-ով՝ հասնելով 319 հազար 16-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 46 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2283-ով և հասել 279 հազար 148-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 10 հազար 469 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 167 հազար 911-ի:
Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 628 -ի, ևս 1332 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 31 հազար 908 մարդ։
Արցախում կորոնավիրուսի 121 նոր դեպք է գրանցվել
Նոյեմբեր 5-ին Արցախում կատարվել է 341 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 101-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում իրականացվել է 18 հազար 24 թեստավորում, որից 2531-ը՝ դրական թեստի պատասխանով։