Մատչելիության հղումներ

Ադրբեջանը համաներում ընդունեց


Բանտ Ադրբեջանում, արխիվ
Բանտ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանն այսօրվա նիստում համաներում հայտարարելու մասին որոշում ընդունեց։ Միլի մեջլիսի փոխնախագահ Ալի Հուսեյնլիի ասելով՝ այն կտարածվի շուրջ 16-17 հազար դատապարտյալների վրա, որոնցից 3 հազարը կարող են ազատ արձակվել։

Համաներում ընդունելու նախաձեռնությամբ հանդես էր եկել երկրի ղեկավար Իլհամ Ալիևը՝ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի առաջին տարին լրանալու կապակցությամբ, որն Ադրբեջանը պատրաստվում է նշել նոյեմբերի 8-ին։

Ավելի վաղ իրավապաշտպանները հայտարարել էին, որ համաներումը չի լուծում քաղբանտարկյալների խնդիրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG