Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները Միասնական պետության դեկրետ ստորագրեցին


Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության դեկրետ ստորագրեցին։ Առցանց արարողությունը տեղի ունեցավ Ռւուսաստանի Ազգային միասնության օրը՝ նոյեմբերի 4-ին։ Պուտինը առցաց կապի մեջ էր Ղրիմից՝ Սևաստոպոլ քաղաքից։

Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում ասել է, թե «Միասնական պետությունը Բելառուսի համար առաջնահերթությունների առաջնահերթությունն է»։

Վլադիմիր Պուտինն ասել է, թե «ցավոք, հետխորհրդային տարածքում ինտեգրման շատ ոլորտներում մենք հետ ենք մնում, ամբողջությամբ չենք օգտագործում այն հնարավորություններն ու առավելությունները, որոնք ստացել ենք դեռևս խորհրդային ժամանակներից»։ Պուտինը նշել է նաև ռուսերենը, որն, ըստ նրա, միավորող գործոններից մեկն է։

Ստորագրված դեկրետում երկու երկրների տնտեսական ու ռազմական ինտեգրման 28 ծրագրեր են ներառված։

Պուտինն ասել է, որ ինտեգրացիոն այդ ծրագրերի իրականացումը Ռուսաստանին և Բելառուսին թույլ կտա բիզնեսը վարել հավասար և միասնական պայմաններում։ Երկու երկրների տնտեսությունները կգործեն համաձայնեցված և ընդհանուր կանոնների ու նորմերի հիման վրա, նշել է նա։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG