Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1835-ով, բուժվածներինը՝ 1987-ով, գրանցվել է մահվան ևս 50 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1835-ով՝ հասնելով 316 հազար 839-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 50 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1987-ով և հասել 276 հազար 865-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 11 հազար 533 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 157 հազար 442-ի:

Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 582-ի, ևս 1323 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 32 հազար 69 մարդ։

XS
SM
MD
LG