Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը բացատրել է Վիրջինիայի նահանգապետի ընտրություններում կուսակցի պարտության պատճառը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անդրադարձել է Վիրջինիայում նահանգապետի պաշտոնի համար պայքարում իր կուսակից Թերրի ՄքԱուլիֆի պարտության պատճառներին: Նահանգապետի պաշտոնում ընտրվել է հանրապետական Գլեն Յոնգքինը:

Բայդենն ասել է, որ կուսակցության անհաջողության պատճառն այն է, որ մարդիկ իշխանությունից ակտիվ գործողություններ են ակնկալում:

«Այն, ինչ գիտեմ, հետևյալն է՝ մարդիկ մեզնից ուզում են` գործն առաջ տանենք: Եվ հենց դրա համար էլ ես դեմոկրատական կուսակցությանն անընդհատ հորդորում եմ անցկացնել ենթակառուցվածքների զարգացման և հարկային բարեփոխումների օրինագծերը, մարդիկ շփոթված են և մտահոգված շատ բաներից՝ կորոնավիրուսից մինչև աշխատատեղեր և բենզինի գին, և եթե մենք հաստատենք օրինագծերը, մենք շատ նպատակների շատ արագ կհասնենք»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG