Մատչելիության հղումներ

Պենտագոնի զեկույց․ Չինաստանի միջուկային զինանոցը սպասվածից շատ ավելի արագ է աճում


Չինաստանի DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները Պեկինում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Չինաստանի DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները Պեկինում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Պենտագոնի նոր զեկույցում ասվում է, որ Չինաստանի միջուկային զինանոցը շատ ավելի արագ է աճում, քան սպասվում էր ընդամենը մեկ տարի առաջ:

Չինաստանի միջուկային արագացված ընդլայնումը թույլ կտա Պեկինին մինչև 2027 թվականն ունենալ մինչև 700 միջուկային մարտագլխիկ: Միևնույն ժամանակ, Պեկինը մտադիր է մինչև 2030 թվականը ստանալ առնվազն 1000 միջուկային մարտագլխիկ, ասվում է Պենտագոնի՝ Կոնգրեսին ուղղված «Չինաստանի ռազմական հզորությունը» ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը։

Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Պենտագոնի 2020 թվականի զեկույցում գնահատականները, որտեղ ասվում էր, որ Չինաստանի միջուկային զինանոցը կազմում է 200 մարտագլխիկից մի փոքր ավելին:

Այնուամենայնիվ, ԱՄՆ միջուկային զինանոցը, որը, ըստ հաշվարկների, ներառում է 3 հազար 800 ակտիվ մարտագլխիկներ, զգալիորեն կգերազանցի Չինաստանինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG