Մատչելիության հղումներ

Facebook-ը հրաժարվում է մարդու դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառումից


Facebook-ը դարձել է Meta
Facebook-ը դարձել է Meta

Facebook ընկերությունը, որն այժմ կոչվում է Meta, հայտարարել է, թե հրաժարվում է լուսանկարներում և տեսագրություններում մարդկանց դեմքերի ճանաչման ծրագրի կիրառումից:

Ընկերությունն այդ որոշումն է կայացրել, հաշվի առնելով մեծ թվով օգտատերերի մտահոգությունները: Հանրությունը ենթադրում է, որ տվյալ տեխնոլոգիան թե՛ պետությունների և թե՛ հանցավոր շրջանակների կողմից կարող է օգտագործվել չար նպատակներով և ծառայել որպես մարդու անձնական կյանքին միջամտելու, նրա տեղաշարժը, կապերը և անձնական նախասիրությունները հսկելու գործիք:

Աշխարհի ամենամեծ սոցցանցը հայտնել է, որ «մինչև դեկտեմբեր էլեկտրոնային պահոցներից հեռացնելու է դեմքի ճանաչման ավելի քան մեկ միլիարդ շաբլոններ, որոնք կուտակվել են այդ տեխնոլոգիայի կիրառման ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG