Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ընդգծել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնն այսօր հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում:

Այդ առումով, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, կարևորվել է սեպտեմբերին Նյու Յորքում կայացած հնգակողմ հանդիպումը:

Քննարկվել է նաև արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Հայաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը և Էրիկա Օլսոնը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին վերաբերող հարցեր` կարևորելով ժողովրդավարական զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալը Հայաստանից բացի, կլինի նաև Ադրբեջանում և Վրաստանում՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG