Մատչելիության հղումներ

Նիգերիայում` Լագոսում կառուցվող բարձրահարկ է փլուզվել


Նիգերիայի խոշորագույն Լագոս քաղաքում կառուցող բազմահարկ է փլուզվել։ Հաղորդվում է 6 զոհի մասին, բայց ենթադրվում է, որ տասնյակ շինարարներ մնացել են բետոնե փլատակների տակ։

Շինարարների վկայությամբ` նախօրեին տեղի ունեցած փլուզման պահին ներսում տարբեր աշխատանքներ կատարող շատ մարդիկ կային։

21 հարկանի շենքը երկու տարի կառուցվում էր, կառուցապատող ընկերությունը այն գովազդում էր որպես հարմարավետ ապրելու էլիտար շենք։ Փլուզման պատճառները հայտնի չեն:

Որոնողական և փրկարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG