Մատչելիության հղումներ

Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումները զորախաղեր են անցկացնում


Արխիվ
Արխիվ

Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի շրջանում մեկնարկել են այստեղ գործող թուրքամետ խմբավորումների զորախաղերը, հաղորդում է AFP գործակալությունը։ Զորավարժությունների մասնակիցների խոսքով` իրենք Սիրիայի հյուսիսի քրդական շրջանների դեմ նոր հարձակման են պատրաստվում։

«Թուրքիայից մեր եղբայրների հետ միասին Բասուտայի և Ղամիշլի շրջանների ազատագրումից առաջ մենք ավարտել ենք մեր ռազմական և հոգեբանական նախապատրաստությունը, ինչպես նաև լոգիստիկ աշխատանքները», - հայտարարել է թուրքամետ «Ազատագրության սիրիական ճակատի» հրամանատարներից Հուսեյն Ալ Ահմադ Աբու Ալին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստվում է ռազմական նոր գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում գործող քրդական ուժերի դեմ։ Անցած շաբաթ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը երկարաձգեց երկրի զինված ուժերին տրվող մանդատը, որով դրանք կարող են գործողություններ իրականացնել երկրի սահմաններից դուրս։

XS
SM
MD
LG