Մատչելիության հղումներ

G20-ի ղեկավարները համաձայնության են եկել միջազգային խոշոր ընկերությունների հարկման նոր սկզբունքների շուրջ


Իտալիա - Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցները, Հռոմ, 30-ը հոկտեմբերի, 2021թ․
Իտալիա - Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցները, Հռոմ, 30-ը հոկտեմբերի, 2021թ․

Աշխարհի առաջատար 20 արդյունաբերական պետությունների ղեկավարները Հռոմում կայացած երկօրյա գագաթնաժողովի ընթացքում համաձայնեցրել են միջազգային ընկերությունների հարկման նոր սկզբունքներին վերաբերող բազմակողմ պայմանագրի նախագիծը։ Դրա համաձայն՝ անդրազգային կորպորացիաների կողմից վճարվող հարկերի ընդհանուր ծավալը պետք է կազմի առնվազն 15 տոկոս։

BBC-ի տեղեկություններով՝ համաձայնագիրը կյանքի կոչելու դեպքում խոշորագույն միջազգային ընկերությունները պարտավորված կլինեն հարկերը վճարել ըստ գործունեության վայրի՝ չկարողանալով այլևս շահույթը դուրս բերել օֆշորային գոտիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG