Մատչելիության հղումներ

Վարդգես Սամսոնյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ


Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը ելույթ է ունենում ավագանու նիստում, 1-ը նոյեմբերի, 2021թ․
Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը ելույթ է ունենում ավագանու նիստում, 1-ը նոյեմբերի, 2021թ․

Գյումրիի նոր ավագանին այսօր առաջին նիստում քաղաքապետ ընտրեց «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանին, որին աջակցում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը։

Սամսոնյանն ստացավ 24 ձայն, ընդդիմադիր ուժերը դեմ քվեարկեցին՝ 8 ձայն։

Հինգ խմբակցություններից միայն «Բալասանյան» դաշինքն էր առաջադրել քաղաքապետի թեկնածու։

«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը շաբաթ օրն են համագործակցության հուշագիր ստորագրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG