Մատչելիության հղումներ

Չնայած Սաուդյան Արաբիայի ճնշմանը՝ Լիբանանի կառավարությունը հրաժարական չի ներկայացնի


Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին, արխիվ
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին, արխիվ

«Լիբանանի կառավարությունը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել՝ չնայած Սաուդյան Արաբիայից և Պարսից ծոցի մի շարք այլ միապետություններից հնչող պահանջներին», - այսօր Բեյրութում ավելի քան երեք ժամ շարունակված կառավարության նիստից հետո հայտարարել է Լիբանանի կրթության նախարար Աբաս Հալաբին՝ ընդգծելով, - «երկիրը չի կարող առանց կառավարության մնալ»։

Բեյրութի և Էր-Ռիյադի հարաբերությունները կտրուկ կերպով սրվել էին Լիբանանի տեղեկատվության նախարար Ջորջ Քորդահիի հնչեցրած հայտարարություններից հետո, որոնցում լիբանանցի պաշտոնյան քննադատել էր Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից վարվող պատերազմը։

Քորդահիի հայտարարություններից հետո Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Քուվեյթը արտաքսել են իրենց երկրներում հավատարմագրված Լիբանանի դեսպաններին՝ պահանջելով կադրային փոփոխություններ իրականացնել այդ երկրի կառավարության կազմում։

Reuters-ի տեղեկություններով՝ աշխարհի մի շարք առաջատար պետությունների ղեկավարներ վերջին օրերին կապ են հաստատել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի հետ՝ հորդորելով նրան որևէ դեպքում հրաժարական չներկայացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG