Հունաստանի վարչապետի համոզմամբ՝ որդեգրած քաղաքականությունը չփոխելու դեպքում Թուրքիան կարող է բախվել պատժամիջոցների կիրառման իրական հեռանկարին։ Այս մասին Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է ուրբաթ օրը, Գերմանիայի՝ պաշտոնից հեռացող դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ Աթենքում կայացած ասուլիսի ժամանակ։
«Թուրքիայում պետք է հասկանան, որ նման պահվածքը շարունակելու դեպքում կարող են առերեսվել Եվրոպայի կողմից սահմանված պատժամիջոցներին։ Գոյություն ունեն որոշակի կանոններ, որոնց ոտնահարումը անհետևանք մնալ չի կարող», - հայտարարում էր հունական կառավարության ղեկավարը։
Դրա հետ մեկտեղ Միցոտակիսը հայտարարում էր, որ Աթենքի դուռը միշտ բաց է Թուրքիայի համար, եթե խոսքը «կառուցողական երկխոսության» մասին է։