Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2193-ով, բուժվածներինը՝ 1578-ով, գրանցվել է մահվան ևս 52 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 193-ով՝ հասնելով 306 հազար 739-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 52 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1578-ով և հասել 267 հազար 514-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 14 հազար 574 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 80 հազար 843-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 284-ի, ևս 1291 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 31 հազար 650 մարդ։

Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև, որ նոյեմբերի 1-ից պարտադիր է հանրային բաց տարածքներում դիմակների կրումը.

XS
SM
MD
LG